Աշուն

Աշունը ես սիրում եմ անցկացնել մեր ամառանոցում:

Այն գտնվում է Կարբի գյուղում: Մեր տունը ձորի բերանին է գտնվում և Քասախ գետի ձորին շատ գեղեցիկ տեսարան է բացվում:

Աշնանը ձորից միայն մեծ մեքենաների ձայնն է գալիս, որոնք Երևան գնում խնձորներով բարձված: Կարբի գյուղի դիմաց՝ Արա լեռան լանջին, մեծ խնձորների այգիներ կան, որտեղ աճում են ամենահամով խնձորները:

Բայց ամենքից շատ սիրում եմ խաղալ իմ շնիկների հետ. Մեր շունը փոքրիկ ձագուկներ էր ունեցել ամռանը, բայց մեզ մոտ մնաց միայն մեկը: Ես նրա անունը դրեցի Սևուկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *