Ամփոփում. 6-րդ դասարան

Մասնակիցներ` 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը` չորս մոդուլների ամփոփում

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

https://nanekhachatryan.edublogs.org/category/%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1/%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1-%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1

2. Նշիր այն մոդուլները, որոնք անցել ենք այս ուսումնական տարվա ընթացքում։ Ո՞րն էր ավելի հետաքրքիր, ո՞րն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։

3.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

4.Ինչպե՞ս է այս առարկան օգնում հասկանալ բնությունը, առողջությունը կամ շրջակա աշխարհը։

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել 6-րդ դասարանում։

սաղ

Ինքնաստուգում


Անուն-ազգանուն-Նանե Խաչատրյան

Դասարան-6,2

3.  Հոլովի՛ր քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը։ 
Ուղղական 
Սեռական 
Տրական
Հայցական  
  Բացառական 
Գործիական 
Ներգոյական

Հոլով- քաղաք սենյակ ծառուղի թերակղզի Ուղղական քաղաք սենյակ ծառուղի թերակղզի Սեռական քաղաքի սենյակի ծառուղու թերակղզու Տրական քաղաքի սենյակի ծառուղու թերակղզու Հայցական քաղաք սենյակ ծառուղի թերակղզի Բացառական քաղաքից սենյակից ծառուղուց թերակղզուց Գործիական քաղաքով սենյակով ծառուղով թերակղզով Ներգոյական քաղաքում սենյակում ծառուղում թերակղզում

4.  Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր՝ որ հոլովմանն է պատկանում։ 

 Ոզնի-
Կատու- 
  Ջրավաճառ-
Համակարգիչ-
Վարդ-
Հույս- 
  Կին- 
  Սեր-
Աստված-
Երեկո-
Ցերեկ- 
  Մարդ- 
  Ձի- 
  Օր- 
  Տարի-
Եղբայր-
Կրակ-
Մայր- 
  Գարուն- 
Դասընկեր-
Քույր-  

  • Ոզնի — ու հոլովում
  • Կատու — ու հոլովում
  • Ջրավաճառ — ա հոլովում
  • Համակարգիչ — ի հոլովում
  • Վարդ — ա հոլովում
  • Հույս — ի հոլովում
  • Կին — ի հոլովում
  • Սեր — ա հոլովում
  • Աստված — այլաձեվ հոլովուր
  • Երեկո — ա հոլովում
  • Ցերեկ — ո հոլովում
  • Մարդ — ա հոլովում
  • Ձի — ի հոլովում
  • Օր — ա հոլովում
  • Տարի — ի հոլովում
  • Եղբայր — ա հոլովում
  • Կրակ — ա հոլովում
  • Մայր — ի հոլովում
  • Գարուն — ու հոլովում
  • Դասընկեր — ա հոլովում
  • Քույր — ի հոլովում

5.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

  • Սիրտ – սրտո
  • Վախ – վակոտ
  • Քար – քարե
  • Մայր – մայրական
  • Երկինք -երկնային
  • Արև -արևային
  • Փայտ – փայտյա
  • Լեռ – լեռնային
  • Փողոց -փողոցային
  • Երկաթ – երկաթյա
  • Օդ – օդային
  • Ծաղիկ – ծաղկային
  • Եղբայր – եղբայրական
  • Ոսկի – ոսկեգույն
  • Արծաթ – արծաթյա
  • Ծով – ծովային
  • Ամերիկա – ամերիկյան
  • Ֆրանսիա – ֆրանսական
  • Գերմանիա – գերանական

6. 250, 62, 448, 206, 6097, 789, 1995 թվականները գրի՛ր


ա) բառերով,  
բ) այբուբենի տառերով։

250, -երկու հարյուր հիսուն -մծ
62, – վացուներեք-կբ
448,չորս հարյուր քառասունութ – նխը
206, երկու հարյուր վեց-
6097, վեց հազար իննսունյոթ-ՑԹԷ
789, -ոթ հարյուր ութսունինը -ՉՁԹ
1995 հազար ինը հարյուր իննսունհինգ-ՌՋՂԵ

7.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր և գրի՛ր, ապա որոշի՛ր, թե ինչ խոսքի մաս է և որ  թվով է դրված՝ եզակի՞ ,  թե՞ հոգնակի։   
        
  Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:

Նախադասություն Գործողություն կատարողը Խոսքի մաս Թիվ Զարմացա ես դերանուն եզակի Տեսանք մենք դերանուն հոգնակի Փնտրում ես դու դերանուն եզակի Վազում եք դուք դերանուն հոգնակի Կտա նա դերանուն եզակի Կհասնեն նրանք դերանուն հոգնակի

8.Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:             


            Այդ մասին նա հազար անգամ … ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին …, որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես … այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ … ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            …, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել    նրան:
            …, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

Այդ մասին նա հազար անգամ մտել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել։
Դու ինչի՞ մասին էիր մտածում, որ այդպես հանկարծակի վեր թռար։
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս։
Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ։
Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան։
Մտածի՛ր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում։

9.Պարզի՛ր, թետրվածբառախմբերնի՞նչսկզբունքովենկազմված:   

Ա խումբ — եզակի թվով
Բ խումբ — հոգնակի թվով։
 Ա.
Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա, գրավել է, կգտնեմ:
 Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի  հասկանաք, գրավել են, կգտնենք:

Ա խումբ — եզակի թվով
Բ խումբ — հոգնակի թվով։

10.Պարզի՛ր, թետրվածբառախմբերնի՞նչսկզբունքովենկազմված:  

           Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
         Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
           Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:

Ա խումբ — առաջին դեմք

  • եզակի թիվ՝ երգում եմ, բերել եմ…
  • հոգնակի թիվ՝ երգում ենք, բերել ենք…

Բ խումբ — երկրորդ դեմք

  • եզակի թիվ՝ երգում ես, բերել ես…
  • հոգնակի թիվ՝ երգում եք, բերել եք…

Գ խումբ — երրորդ դեմք

հոգնակի թիվ՝ երգում են, բերել են…

եզակի թիվ՝ երգում է, բերել է…

Ընձյուղի կառուցվածքը, նշանակությունը։  Ցողուն, տերև

Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:

Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

makro-leto-zelenoe-stebel.jpg

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

45.png

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:

Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

fotosynteesi_shutterstock_158144060.jpg

Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ:

depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Առաջադրանքներ`

1. Ի՞նչ է կոչվում ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով։
ա) Տերև
բ) Ընձյուղ
գ) Աճման կոն
դ) Արմատ

2. Որտե՞ղ է գտնվում գագաթային բողբոջը։
ա) Ցողունի ստորին մասում
բ) Ընձյուղի կողմնային մասում
գ) Ընձյուղի գագաթին
դ) Տերևի հիմքում

3. Ցողունի երկարությամբ աճը տեղի է ունենում՝
ա) Կողմնային բողբոջների հաշվին
բ) Աճման կոնի բջիջների բաժանման շնորհիվ
գ) Տերևակոթունի միջոցով
դ) Ցողունի արմատների զարգացմամբ

4. Ի՞նչ է գագաթային աճը։
ա) Նոր տերևների առաջացում
բ) Ցողունի հաստացման գործընթացը
գ) Ցողունի երկարությամբ աճը
դ) Ծաղիկների ձևավորումը

5. Ո՞ր բողբոջն է տալիս ծաղիկներով ցողուն։
ա) Վեգետատիվ բողբոջ
բ) Գեներատիվ բողբոջ
գ) Կողմնային բողբոջ
դ) Գագաթային բողբոջ

6. Որ բույսի բողբոջներն ունեն տհաճ հոտ։
ա) Սև հաղարջենու
բ) Բարդու
գ) Թանթրվենու
դ) Արոսենու

7. Ի՞նչ դեր է կատարում ցողունը։
ա) Սննդանյութեր է կուտակում
բ) Հիմնականում կատարում է հենարանի և նյութափոխանակության դեր
գ) Սաղմնային տերևներ է պահպանում
դ) Ջրի գոլորշիացում է իրականացնում

8. Որո՞նք են ուղղաձիգ ցողունների տեսակները։
ա) Փայտացած և խոտային
բ) Սողացող և փաթաթվող
գ) Մագլցող և սողացող
դ) Բարդ և պարզ

9. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։
ա) Ջրի գոլորշիացում
բ) Ածխաջրի սինթեզ լույսի էներգիայի հաշվին
գ) Սաղմնային բողբոջի զարգացում
դ) Բույսի բազմանալու ձև

10. Ինչպե՞ս են տարբերվում պարզ և բարդ տերևները։
ա) Պարզ տերևները ունեն մեկ տերևաթիթեղ, բարդները՝ մի քանի
բ) Պարզ տերևները ունեն սուր ծայր, բարդները՝ կլորավուն
գ) Պարզ տերևները կանաչ են, բարդները՝ մուգ
դ) Պարզ տերևները միայն ծառերինն են, բարդները՝ թփերինը

Անհատական պլան 2026

  1. Անուն, Ազգանուն-Նանե Խաչատրյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 6.2 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն- դիզայն և կինոֆոտո
  4. Երթուղուց օգտվու՞մ եք – այո
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-լող ևբադմինտոն
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո
  9. Նախընտրելի ջոկատը- դիզայն

Առաջադրանքներ․

1)Գնացքը հաստատուն արագությամբ 6 ժամում անցավ 480 կմ։ Քանի՞ կմ էր անցել գնացքն առաջին 2 ժամում։

480:6X2=80

2)100 գ լուծույթը պարունակում է 4 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում 300 գ այդպիսի լուծույթը։

3X4=12

3)Երկու քաղաքների միջև եղած հեռավորությունն առաջին գնացքն անցավ 3 ժամում 80 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում երկրորդ գնացքը կանցնի նույն հեռավորությունը 60 կմ/ժ արագությամբ։

4

4)8 մ մահուդն արժե այնքան, որքան 63 մ չիթը։ Քանի՞ մետր չիթ կարելի է գնել 14 մ մահուդի փոխարեն։

5)Ապրանքատար գնացքը 80 կմ/ժ արագությամբ անցավ 720 կմ։ Նույն ժամանակամիջոցում ի՞նչ հեռավորություն կանցնի մարդատար գնացքը, որի արագությունը 60 կմ/ժ է։

720:80=9

60X9=540

Լրացուցիչ աշխատանք ․

1)Բալի մուրաբա եփելու համար 6 կգ մրգի հետ վերցնում են 4 կգ շաքարավազ։ Քանի՞ կգ շաքարավազ պետք է վերցնել 12 կգ մրգի դեպքում։

8

2)4000 գ լուծույթը պարունակում է 80 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում այդ լուծույթի 200 գրամը։

80X200:4000=4

3)5 ներկարար կարող են ցանկապատը ներկել 8 օրում։ Քանի՞օրում նույն ցանկապատը կարող են ներկել 10 ներկարարը։

5×8:10=4 Օրում

4)Մի շոգ օր 6 հնձվոր 8 ժամում խմեցին մի տակառիկ թան։ Պետք է իմանալ, թե քանի՞ հնձվոր 3 ժամում կխմեն նույն մեկ տակառիկ թանը։

6×8:3=16

Խնդիր 1. 5 կգ խնձորն արժե 2000 դրամ: Որքա՞ն պետք է վճարել 8 կգ նույն տեսակի խնձորի համար:

2000:5×8=3200

Խնդիր 2. Քարտեզի վրա 2 սմ-ին իրականում համապատասխանում է 50 կմ: Քանի՞ կիլոմետր է իրական հեռավորությունը երկու քաղաքների միջև, եթե քարտեզի վրա դրանց հեռավորությունը 7 սմ է:

50:2×7=175

Խնդիր 3. 6 բանվորը որոշակի աշխատանք կատարում են 10 օրում: Քանի՞ օրում կկատարեն նույն աշխատանքը 4 բանվորը (նույն արտադրողականությամբ աշխատելու դեպքում):

6×10 : 4=15

Խնդիր 4. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ ընթանալիս քաղաքից քաղաք հասնում է 3 ժամում: Որքա՞ն ժամանակ կծախսի մեքենան այդ նույն ճանապարհի վրա, եթե ընթանա 60 կմ/ժ արագությամբ:

80×3:60=4

4. Լրացրու աղյուսակը

Լրացրու բաց թողնված թվերը՝ պահպանելով նշված կախվածությունը:

Աղյուսակ Ա (Ուղիղ համեմատականություն)

x24610
y10203050

Աղյուսակ Բ (Հակադարձ համեմատականություն)

x24816
y241263

Կանաչ դաշտը: Հրանտ Մաթևոսյան

Опубликовано 3 мая, 2019 автором Քրիստինե Շահբազյան

Без названия (2)  Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:


Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության վերնագիրը:
    • Կանաչ դաշտ, որովհետև պատմվացքի իրադարձությունները կատարվում էին կանաչ դաշտում։
  2. Կարո՞ղ ես առանձնացնել պատմվածքի հիմնական և երկրորդական գաղափարները։ Որտե՞ղ է խտանում պատմվածքի խորհուրդը:
    • Հմնական գաղափարը մորը կռիվն էր քուռակի կյանքի համար ։
    • Սերնդափոխության գաղափարը։
  3. Ըստ քեզ՝ ինչո՞վ են յուրահատուկ պատմվածքում ներկայացված բնության նկարագրությունները, եթե դրանք չլինեին, ի՞նչը կպակասեր պատմվածքում:
    • Բնության նկարագրությունը ավելի պատկերավոր և ավելի խորն են պատմվածքի իմաստը։
  4. Ինչպիսի՞ն էին պատմվածքի կերպարները: Կարո՞ղ ես առանձնացնել դրական ու բացասական կերպարներ. պատասխանդ կհիմնավորես:
    • Բոլորը դրական են բացի գայլից։
  5. Որևէ բան կփոխեի՞ր պատմվածքում: Ինչո՞ւ:
    • Ոչ , որովհետև պատմվածքը ամբողջական է։

Գործնական քերականություն․ Առաջադրանք 14

ԹՎԱԿԱՆՆԵՐ

1 Հայկական այբուբենի տառերով արտահայտված ՋՂԱ, ՇԼԵ, ՌԾԴ, ԻԳ, ՒԾԸ, ՏՆՀ, ՓՆԽԴ, ՌՃԺԱ թվականները գրի՛ր

ա) արաբական թվանշաններով (2, 3 և այլն),

բ) բառերով։

Օրինակ՝

ԽԴ -44, քառասունչորս

ՓԶ  8006, ութ հազար վեց

  • ՋՂԱ — 991, ինը հարյուր իննսունմեկ
  • ՇԼԵ — 535, հինգ հարյուր երեսունհինգ
  • ՌԾԴ — 1054, հազար հիսունչորս
  • ԻԳ — 23, քսաներեք
  • ՒԾԸ — 7058, յոթ հազար հիսունութ
  • ՏՆՀ — 4470, չորս հազար չորս հարյուր յոթանասուն
  • ՓՆԽԴ — 8444, ութ հազար չորս հարյուր քառասունչորս
  • ՌՃԺԱ — 1111, հազար հարյուր տասնմեկ

2. 230, 52, 206, 6087, 786, 1997 թվականները գրի՛ր

ա) բառերով,

բ) այբուբենի տառերով։

Օրինակ՝

7654  յոթ հազար վեց հարյուր հիսունչորս, ՒՈԾԴ

  • 230երկու հարյուր երեսուն, ՄԼ
  • 52հիսուներկու, ԾԲ
  • 206երկու հարյուր վեց, ՄԶ
  • 6087վեց հազար ութսունյոթ, ՑՁԷ
  • 786յոթ հարյուր ութսունվեց, ՉՁԶ
  • 1997հազար ինը հարյուր իննսունյոթ, ՌՋՂԷ

3. Հռոմեական թվանշաններով արտահայտված II, IV, V, VI, VIII, IX, X, XVIII, XX, XXI, XXV թվականները գրի՛ր

ա) արաբական թվանշաններով (2, 3 և այլն) և -րդ մասնիկով,

բ) հայկական այբուբենի տառերով,

գ) բառերով։

Օրինակ՝

XI -11-րդ, ԺԱ, տասնմեկերորդ։

  • ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

4. Ընդգծված դերանունները «ինքը» բառի ձևերով փոխարինի՛ր այնպես, որ ուրիշ բառ չփոխվի։

Ես եմ ծովի այն ափից քեզ համար զարդեր բերել։

Ես եմ եկել այդ երկրից, ու ինձ հեքիաթնե՞ր եք պատմում։

Դու ցանկացար այսպիսի ավարտ։

Դու էլ հանգիստ գնա, ուզածդ անպայման կլինի։

Մենք էլ սիրով կգանք հավաքին։

Մենք ենք ցանել այդ սերմերը։

Դուք վճռեցիք երեկոն այստեղ անցկացնել։

Դուք ամեն ինչ գիտեք։

5Ա խմբի ցուցական դերանունները միացրո՛ւ Բ խմբի արմատների և ածանցների հետ և գրի՛ր ստացված բոլոր դերանունները։

Ա․ Այս, այդ, այն, նույն։

Բ․ Տեղ․ քան, չափ, պես, պիսի։

6. Պարզի՛ր, թե ընդգծված դերանունները ո՛ր առարկաներն են ցույց տալիս։

Շունն ու կատուն մարդու տանն իրար հետ ապրում են շատ երկար ժամանակ։

Կրակն ու ջուրը միմյանց չեն հանդուրժում։

Մի քանի վայրկյան մարդն ու գազանը իրար նայեցին։

Ձին ու նրա տերը երբեք երկար ժամանակով չէին բաժանվում միմյանցից։

Նրանք առանց մեկմեկու չէին կարող ապրել։

ԲԱՅԵՐ

Դիմավոր բայեր

7. Պարզի՛ր, թե ո՛րն է Ա և Բ խմբի բայերի տարբերությունը։

Ա․ Փակում եմ, տեսա, եկել է, վառում ես, կբացի, պիտի երևա, լսում ես։

Բ․ Փակում ենք, տեսանք, եկել են, վառում եք, կբացեն, պիտի երևան, լսում եք։

8. Պարզի՛ր, թե ո՛րն է ԱԲ և Գ խմբի բայերի տարբերությունը։

Ա․ Թողել եմ, կառուցել ենք, հավանում եմ, բերեցինք, նկարվելու ենք, հասնեմ։

Բ․ Թողել ես, կառուցել եք, հավանում ես, բերեցիք, նկարվելու եք, հասնես։

Գ․Թողել է, կառուցել են, հավանում է, բերեցին, նկարվելու են, հասնի։

9. Պարզի՛ր, թե ո՛րն է ԱԲ և Գ խմբի բայերի տարբերությունը։

Ա․Փնտրում էի, եկել էին, անցնում էիր, վախեցել է, կռվել էիք, խնամել ենք։

Բ․ Փնտրում եմ, գալիս են, անցնում ես, վախենում է, կռվում եք, խնամում ենք։

Գ․ Փնտրելու եմ, գան, կանցնես, կվախենա, կկռվեք, խնամելու ենք։

Ծաղկավոր բույսերի օրգաններ

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Flora collage.jpg

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

roots2.png

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

armat.jpg

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

acarrots1.jpg

2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

920x920.jpg

Առաջադրանքներ`

  1. Ի՞նչ երկու հիմնական օրգան համակարգերից է կազմված ծաղկավոր բույսը։ Վեգետատիվ , Գեներատիվ 
  2. Որո՞նք են վեգետատիվ օրգանները
  1. ցողունը
  2. տերևը
  3. արմատը
  1. Որո՞նք են գեներատիվ օրգանները։
  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

  1. Ինչպե՞ս է բույսը հողին ամրանում։ Արմատով
  2. Նշիր արմատի երեք հիմնական գործառույթները։
  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  1. Որտեղի՞ց է աճում գլխավոր արմատը։

Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

  1. Որտեղի՞ց են աճում հավելյալ արմատները։

 Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից

  1. Որտեղի՞ց են աճում կողմնային արմատները։

. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

  1. Որո՞նք են առանցքային արմատային համակարգ ունեցող բույսերը։

թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

  1. Որո՞նք են փնջաձև արմատային համակարգ ունեցող բույսերը։

ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Դասարանական աշխատանք

1․ Հաշվիր

ա) +38 ։ (-19) =-2

բ) -60 : (-30) = 2

գ) – 72 : (+8) =-9

դ) -55 : (-5) =11

ե) -300 : (+3) =-100

զ) +837 : (-1) =-837

է) 0 : (-14) =0

ը) -121 : (-11) =11

թ) +39 : (-13) =-3

2. Գրիր այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն․

ա) -3 • (-7) = 21

բ) 6 • (-6) = -36

գ) -10 • (0) = 0

դ) (-3) • (-3) = 9

3. Կատարիր բազմապատկում

ա) (-4) • (+8) = -32

բ) (+9) • (-12) =-108

գ) (-4) • (-20) =80

դ) (+15) • (-4) =-60

ե) (-5) • (-12) =60

զ) (+21) • (-4) =-84

5․ +30 թիվը ներկայացրու՝

ա) տարբեր նշաններ ունեցող երեք արտադրիչների արտադրյալի տեսքով 

-2x-3×5=30

5x(-3)x(-2)=30

բ) չորս արտադրիչների արտադրյալի տեսքով

-5x(-2)x3x1=30

6․ Ի՞նչ թիվ կարող է լինել x-ի փոխարեն

|x| : (−21) = 24 − 31

x=-147 x=147

7․ Ընտրիր սխալ պնդումը.

ա) Երկու բացասական թվերի քանորդը դրական թիվ է:

բ) Բացասական թիվը դրական թվի վրա բաժանելիս ստացվում է դրական թիվ:

Հիշեցում։ Ամբողջ թվերը իրարից հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

8. Կատարիր գործողությունը․

ա) 4 – (-3) = 7

բ) -2 – (-2) =0

գ) -5 + (-15) =-20

դ) -26 + 6 =-20

ե) -11 – 19 =-30

զ) -14 – (-24) =10

է) -5 – (-5) =0

ը) 32 – 52 =-20

9. Որոշիր նշանը

ա) (+) : (-) : (-) : (+) = +

բ)  (-) : (-) : (+) : (+) = +

գ)  (+) : (+) : (+) : (-) = –

դ)  (+) : (-) : (-) : (-) = –

ե) (-) : (-) : (-) : (-) = +

զ) (-) : (+) : (+) : (-) = +

10. Գրիր երեք իրարից տարբեր ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար է 0-ի։

-3+2+1=0

Լրացուցիչ առաջադրանք

1․ Հաշվիր

ա) +45 ։ (-5) =-9

բ) -6 : (-3) = 2

գ) – 74 : (+2) =-37

դ) -42 : (-7) =6

ե) -125 : (+5) =-25

զ) 0 : (-112) =0

2․ Ի՞նչ թիվ կարող է լինել x-ի փոխարեն

|x| : (−16) = 23 − 31

x=128 x=-128

3․ Գրիր երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնցից ամենափոքրը հավասար է 4, -3, 0 թվերից ամենափոքրին։

4,3,2,

0,-1,2

-3,-2,-1

4․ Հաշվիր․

ա) |9 – 5 + 4| : |-16 + 14| =4

բ) |25 + 6 – 1| : |-17 + 4 + 8| =6

5. Կատարիր գործողությունը․

ա) 25 + (-1) = 24

բ) -12 + (-8) =-20

գ) -5 – (-35) =30

դ) 26 – 36 =-10

ե) -5 – 7 =12

զ) -18 + 10 =-8

Ծաղկավոր բույսերի մասին

1. Ո՞րն է ծաղկավոր բույսերի ընդհանուր թիվը մոտավորապես

ա) 320000
բ) 280000
գ) 150000
դ) 500000

2. Ինչպե՞ս են կոչվում ծաղիկ ունեցող բույսերը

ա) Սերմնավոր
բ) Ծածկասերմ
գ) Մերկասերմ
դ) Ջրիմուռ

3. Ո՞րն է վեգետատիվ օրգան

ա) Ծաղիկ
բ) Պտուղ
գ) Արմատ
դ) Սերմ

4. Ո՞ր օրգանն է ապահովում բույսի սեռական բազմացումը

ա) Արմատ
բ) Ցողուն
գ) Ծաղիկ
դ) Տերև

5. Արմատի հիմնական գործառույթներից չէ

ա) Ջրի կլանում
բ) Բույսի ամրացում
գ) Լուսասինթեզ
դ) Նյութերի կլանում

6. Գլխավոր արմատը զարգանում է՝

ա) Ցողունից
բ) Տերևից
գ) Սաղմնային արմատիկից
դ) Ծաղկից

7. Հավելյալ արմատները առաջանում են՝

ա) Միայն գլխավոր արմատից
բ) Այլ օրգաններից
գ) Միայն սերմից
դ) Միայն տերևից

8. Ո՞ր բույսն ունի առանցքային արմատային համակարգ

ա) Ցորեն
բ) Սոխ
գ) Գազար
դ) Եգիպտացորեն


9. Փնջաձև արմատային համակարգ ունեցող բույս է՝

ա) Լոբի
բ) Արևածաղիկ
գ) Ցորեն
դ) Գազար


10. Արմատային համակարգը դա՝

ա) Միայն գլխավոր արմատն է
բ) Բոլոր արմատների ամբողջությունն է
գ) Միայն կողքային արմատներն են
դ) Բույսի վերին մասն է

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց