Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն: Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական), ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է: Բաղդատական աստիճանը կազմվում է .

  • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
  • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական: 

3. Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝

  • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
  • դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն: Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: Ուշադրություն․ ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝

  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
    դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է։
  • ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է։

Ուշադրություն․ գերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Առաջադրանքներ

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթխոշոր, հին,
բարակկոշտուրախ, նոր, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
նկար – գեղեցիկ, տեսանելի,
այգի – կանաչ, ծաղկած, տգեղ
ծաղիկ – երփներանգ, բուրավետ,
գիրք – հետաքրքիր, հմայիչ, անհետաքրքիր
գորգ – փափուկ, մեծ, կարմիր

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտորտխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատեսնահավատ, դետալ, գործունյաբարեգութդաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

աղոտ լույս
դժվարին իրավիճակ
հոգատար անձնավորթյուն
պողպատե դանակ
սնահավատ մարդիկ
գործույնյա աշխատակից
բարեգութ թռչուններ
դաժան կենդանիներ
փայտե սեղան
թղթե տետր

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:Ապակուց,պլաստիկից և կերամիկաից, քարից – ինչպես հին ժամանակներում, մետաղից։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:մարմին -փայտ,աթոռ,սեղան,մատանի,գրիչ,պատուհան,պայուսակ,բաժակ, նյութ -ոսկի,պղինձ,
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային ։
  4. ալյումին – պինդ
  5. երկաթ – պինդ
  6. ոսկի – պինդ
  7. գոլորշի – գազային
  8. ջուր – հեղուկ
  9. , նավթ – հեղուկ
  10. թթվածին – գազային
  11. , արծաթ – պինդ
  12. փայտ – պինդ
  13. ապակի – պինդ

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Реклама

about:blank

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Դիցաբանությունը և առասպելը հորինովի են։
  3. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  4. Տարբեր էակներ, վիշապներ ու չար ու բարի ոգիներ։
  5. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  6. Սասունցի Դավիթ– առասպելական հերոս։
  7. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  8. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
  9. Գառնի տաճար

ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ

Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից՝ կեսուր–կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,

Չէին տեսել շուրթը մի օր…
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,

Հետն էլ ձենով երգ էր ասում։

«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,

Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։

Էրնե՜կ ծըտին,
Ճյուղքի միջին
Ծըլվըլում է, թըրթըռում,

Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազա՜տ, կանաչ արտերում։

Ա՜խ, սև ըլի,
Չըքվի, փըլի

Ծընված օրը աղջկա,
Ցավ ու խընդում
Փակված սըրտում,
Ծիծաղ չըկա, ախ չըկա…»

Մին էլ հանկարծ բացվեց դուռը,

Ու ներս մըտավ ծեր կեսուրը։
— Հո՛, պո՛, պո՛, պո՛, կանչեց խեղճը,
Գետին պատռի՛, մըտնեմ մեջը…
— Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս։

Մի տե՛ս, մի տե՛ս,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՜նց է կանչում,

Չի ամաչում։
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի։

Ասավ–չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գըլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ,

Երդկից թըռավ,
Ու վերացավ,
Վե՜ր, հեռացավ։
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն

Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՜կ-մալի՜կ,

Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլո՜ր, տխուր։

Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,

Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում

Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
— Հո՛–պո՛պ… Հո՛–պո՛պ…

  • Բալլադից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ, սովորի՛ր։

հոպոպ – թռչուն

Հարգևոր – հարգելի

անփույթ – անհոգ

Ջահիլ – երիտասարդ

Էռնեկ – երանի

անխընդում – Անուրախ, տխրագին, վշտալի

լալկի – Համր, խուլ, խոսելու կարողությունից զուրկ

  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝ թրջել, թռչել, հորթ, հորդ, այտ, այդ, զվարթ, զարդ, որդ, որթ, միջև, մինչև։


Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

Ուղտին այլ կերպ ի՞նչ են անվանում։Անապատի  նավ  
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։առաջացել է արաբերեն գեղեցկություն
Ինչո՞վ է սնվում ուղտը։   Սնվում է  փշոտ  բույսերով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։բարոձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև…

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։


  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտին անվանում են անապատի նավ, քանի որ նրան օգտագործում են  որպես  փոխադրամիջոց ։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտի վրա նստածը,

Ուղտը մոտիկ է արածում,

Ուղտի վրա նստածը,       ոչխարի հոտի մեջ չի կարող թաքնվել։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։     

                                             Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

5. Օգտվելով համացանցից, ուղտերի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։    

Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների և շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:

                                    

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։

   Երկու       երեք     հինգհարյուր 

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Շիկացած -վառված    գեղեցիկ -չքնախ  հարվածել -խփելք  

տապ—շատ շոք   արև  բարկություն-ջղայնություն

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
      ՈւղտՄիասապատ   անտարբեր
       ԲուրդՈւղտափուշ         փշոտ
   ԱվազԵրկսապատբարձրություն
            Տհաճ միջազգային
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ բուրդ

բարի կենդանի

գեղեցիկ ուղտ

վատ եղանակ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Հաստ- բարակ
ցուրտ -շոք

Կոշտ-փափուկ

Հեշտ-դժվար

Երկար-հաստ

  • Բացատրի՛ր <<հոգու հետ խաղալ—-  կատակել >> և <<ձեռք առնել                        ծաղրել>>դարձվածքները։ <<Հոգի  հանել>> կամ <<ձեռք  մեկնել>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։
  • Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

             Ուղտեր, փշեր, կոշտուկներ

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

       Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել:

Հ․ Թումանյան․ Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։
  2. Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու հոգնակի։

գարուն – գարուններ

իրիրկուն – իրիկուններ

օճորքում –օճորքներ

ծիծեռնակ– ծիծեռնակներ

  1. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը․

ա/ ծիծաղելով

բ/ ճչալով

գ/ ծլվլալով

դ/ երգելով

4. Ի՞նչ սովորություն ունեն ծիծեռնակները։

Ամեն աշուն թռնում էր տաք երկրներ, ամեն գարուն հետ գալիս, և նույն տեղում բունը դնում։

5.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ․

ա/ ամենից փոքրն կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

6. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին․

ա/ թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

7. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին։

Раскрыть скобки. Поставить слова-предметы в правильную форму.

Солнце спряталось за тучей. В долине пар белеет тонкий.  У труса и от тени дрожат колени. Рядом с шалашом стояли огненные клёны и золотые берёзки. Азбука – к мудрости ступенька. Шёл лесничий из сторожки по глухой лесной дорожке. У дяди Серёжи золотые руки. По  дороге зимней, скучной тройка борзая бежит. Сидит девица в темнице, а коса на улице.  Мир освещается солнцем, а человек знанием.

3. Вставить пропущенные буквы.

Гнездо

Мальчики шли из школы. . За кустом они нашли гнездо. Дети стали наблюдать. В гнезде. был птенчик. Птенец был голоден. Он просил есть. К птенцу спешит мать. Большая птица накормила птенчика мошками. Малыш наелся и умолк.

Առաջադրանքներ

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթից շինված- արծաթյա
  • ոսկուց շինված-ոսկեյա
  • պղնձից շինված-պղնձիա
  • փայտից պատրաստված- փնայտիա
  • բրդից պատրաստված- բրդիա

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա

ընկերոջդ խաբիր, մի’ հավատա մայրիկիդ, դաս մի’ արա,

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են։

Վարդ,

Շուշան

Հասմիկ

Անյուտա

4. Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։

Մի օր ես դպրոցի ճանապարհին տեսավ մի պառավ տատիկի, որ առաջարկեց իրեն մի ունակություն շնորհել՝ անտեսանելի դառնալու ունակությունը։

Նանեն համաձայնվեց և դպրոց հասնելուն պես, որևէ մեկին դրա մասին չպատմեց։ Երբ դասատուն կանչեց իրեն գրատախտակի մոտ, նանեն դասարանից անհայտացավ, որևէ մեկը չգտավ Նանեին դպրոցում։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  տխրած ասի՝

-Չի կարող պատահել։

Մենք մի շունիկ ունեինք, որ մեզ հետ մեծացել էր մեր ամառանոցում։ Շատ էինք սիրում իրեն և ամբողջ օրերը հետը խաղում էինք։ Մի օր գտանք գետնին պառկած, տարանք հիվանդանոց, բայց մեր շունիկը այլևս չվերադարձավ։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  ուրախացած ասի՝

-Չի կարող պատահել։

– Էմիլի և Ալեքսա, պատկերացնում եք հունիսին՝ իմ ծնունդին, մենք հավաքվելու ենք և գնանք ջրաշխարհ։ Այնտեղ իմ մայրիկը նաև մի մեծ տորթ է բերելու։ Ես դառնալու եմ 9 տարեկան։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  բարկացած ասի՝

-Չի կարող պատահել։

– Էմիլի և Ալեքսա, ձեզ մի բան պետք է ասեմ, բայց շատ չբարկանաք և չտխրեք։ Մի քանի օր առաջ մայրիկս ասաց, որ դպրոցում որոշել են, որ քննություն հանձնենք ոչ թե մի առարկայից այլ բոլոր առարկաներից։

5. Ինչպե՞ս կարող ես բացատրել բառերը

կարոտել- Մի բանի պահանջ՝ կարիք զգալ:

երգել- Երաժշտական ստեղծագործությունը նվագով վերարտադրել

կատակ-  Առանց լուրջ դիտավորության ասված խոսք կամ ծիծաղելի՝ սրամիտ պրարք, հանաք:

բ գարուն- Տարվա չորս եղանակներից մեկը՝ մարտի 21 -ից մինչև հունիսի 21-ը:

հեքիաթ- Ժողովրդական պատմողական գրականության ձևերից մեկը, որ պատմում է մտացածին
իրադարձությունների մասին, որոնց հաճախ միահյուսվում է երևակայական՝ կախարդական ուժերի միջամտությունը

հայելի- Ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստած ապակի՝ իր անդրադարձումը տեսնելու, պատերը զարդարելու ևս համար:

1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն: 11

2. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: 8

3. Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր: 23

4. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը: 7

5. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար: 1ժամ

6. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից: 49

7. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

8m

8. Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

3

9. Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

3 անգամ

10. Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

3 րոպե 30 վայրկյան

11. Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

10 վարկյանում

12. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

9

13. Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

12:3=4

4×4=16

14. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

2×9=18 զին

Փետրվարի 22

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի«ՍՈՒՏԱՍԱՆԸ» հեքիաթը։

ՍՈՒՏԱՍԱՆԸ․ Հովհաննես Թումանյան

Posted on August 29, 2021

ՍՈՒՏԱՍԱՆԸ

1

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի  չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

2

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

3

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

դագանակ – . Հաստ գավազան, մահակ, կոպալ:

 չիբուխ -Ծխամորճ, ծխափող

դերձակ – Կարուձև անող արհեստավոր

կռնատակին – թևի տակ

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․ դագանակ – Մահակ, դերձակ – կարող,  չիբուխ – ծխամորճ, թագավոր– արքա, առավոտ – լուսաբաց։
  2. Գրի՛ր մի սուտ պատմություն, որ կարդացողը ասի սուտ է

Լինում է, չի լինում մի փոքրիկ տղա է լինում, որը շատ էր երշիկ սիրում։ Մի օր մայրիկի հետ մտնում են խանութ՝ առևտուր անելու։ Մինչև մայրիկը լոլիկ է ջոկում, փոքրիկ տղան վերցնում է երշիկը սառնարանից և խանութից փախչում։ Այդ ժամանակ վաճառողը տեսնում է գողին և հետևից վազում, որ գողոնը վերադարձնի։ Հետո փոքրիկի հետ վերադառնում է խանութ, իսկ մայրիկը այդպես էլ ոչինչ չի իմանում։ Սու՞տ է, թե՞ ճիշտ։