Շփման ուժեր: Շփումը բնության մեջ

Дата: 18 сентября, 2025 Автор: anjelableyanВ Բնագիտություն 6-րդ դասարան 2025-2026

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

hqdefault.jpg

Օրինակ՝

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:

Օրինակ՝

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը): 

12-0.jpg

Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:

գլորման, սահելու, դադարի,
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:

ունի և դրական և բացասական օրինակ , Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:
3. Բնագիտական մի փորձ կատարիր:

Ինքնաստուգում

1.Գտնել X  թվային արժեքը: 

X/6  = 50/60

5 / 6

2. Կարտոֆիլի 3 կգ -ի համար վճարեցին 600 դրամ:Որքա՞ն կվճարեն նույն  կարտոֆիլի 27կգ-ի համար։

600 : 100 x 27 =162

3.Գտնել  արտահայտության    արժեքը.

( 3 / 4 + 4 / 3 )•4  = 100 / 12

25 / 4


4.180խոր. մ  ծավալով  ավազանը  խողովակից  հավասարաչափ  հոսող  ջրով  լցվում  է  9  ժամում:  Ինչքա՞ն   ժամանակում  ջրով  կլցվի  ավազանը,  եթե   նրա   ծավալը   540խոր.մ  է:

180 : 9 =20

540 : 20 = 27

5. 3կգ ապրանքի համար  վճարել են  20520  դրամ:  Որքա՞ն  է  պետք վճարել նույն տեսակի  1կգ  ապրանքի  համար:

20520 : 3 = 6840

6. 200կգ  զանգված  ունեցող  բամբակի  սերմից  ստացվեց  40կգ  յուղ: Որքա՞ն  յուղ  կստացվի  բամբակի  100կգ  սերմից:

200 : 40 = 5

100 : 5 = 20

7. 80  թիվը   բաժանեք  3 : 5  հարաբերությամբ:

3 / 400

8. 120  թիվը   բաժանեք  1: 3 : 8  հարաբերությամբ:
120 ( 1 + 3 +8 = 10

9.Գտիր նշված թվի տոկոսը

600-ի 30%-ը = 600 ; 100 x 30 = 180

1200-ի 45%-ը = 1200 : 100 x 45 = 540

2500-ի 50%-ը =2500 : 100 x 50 = 1250

10.Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`3 սմ-ի:

5000 : 1000 = 5

5 x 3 = 15

11.Գրի՛ առեք համեմատությունը.

  1. 63-ը հարաբերում է 49-ին այնպես, ինչպես 45-ը հարաբերում է 35-ին

63 ; 49 =

  1. 2/7 -ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 4-ը հարաբերում է 70-ին:

Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Հրատարակված 29.08.2017, հեղինակ՝ hripsimegalstyan

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

արաչադրանքներ

  • Կարդա՛ Վ. Սարոյանի ‹‹Քո կյանքի ժամերը››  ստեղծագործությունը։
  • Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր քեզ համար ամենաօգտակար միտքը: Մեկնաբանի՛ր առանձնացրածդ միտքը:
    • Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:

Իմ Կոմիտաս

Կոմիտասին ես ճանաչում եմ պարտեզից։ Ես Կոմիտասին պատկերացնում եմ երկարահասակ, նիհար, բարի, սուրբ մարդ ։ Ես սիրում եմ իր “Կռունկ” երգը և Մուշեղ Գալշոյանի “Կռունկ” պատմությունը ։ Մարդիկ իրեն հիշում են լավ ձայնով։ Նա հայ էր ,բայց նա եկավ Հայաստան12 տարեկանում։ Նա չգիտեր հայերեն, բայց երգում էր հայերեն, նա լավ մարդ էր։ Նա ունի շատ բանաստեղծություններ, ունի նաև նա ունի շատ նամակն ու երգեր։ Մեր ազգը նրան կհիշի հավերժ։

Վանկ 

  1. Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թե յուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած): 

Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ: միավանկ

Բ. Ատամ, արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել, հեռուստացույց, կենդանաբանություն:  բազմավանք

  1. Տրված բառերը վանկատի´ր (փակագծում տրված է վանկերի թիվը): Պարզի´ր Ա և Բ խմբերի բառերի տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու վանկարար ձայնավորներին): 

Օրինակ՝ 

սեղան (2) — սե-ղան: 

Ա. Անձավ – ան ձավ (2), տախտակ – տաղտ տակ (2), հարցնել – հար ցնել (2), վերցնել – վեր ցնել(2), բարձրացնել բար ձրա նալ (3), վարձու- վար ձու (2), դարձնել -դարձ նել (2), ենթարկել – են թար կել(3), արկած – ար կա (2), աստղիկ – աստ ղիկ (2),արծվային – ար ծվա յան(3), թարգմանե – թար գմա նել (3), առանցքներ – առա նցք ներ (3):  գախտնավանկի ը չունի

Բ. Գնացք – ք (2), աղմկարար (4), արկածախնդիր (5), կտրտել (3), մտրակել (3), կրկնել (2), սննդամթերք (5), շղթայված (3), գրական (3), խնդրագիրք (3), խնդագին (3), մրցում (2):  գաղտնավանքի ը ունի

  1. Տրված բառերը վանկատի՛ր: Ա և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցությանը): 

Ա. Ձևացնել – (3), ձևաբանություն (5), երկթևանի (4), թեթևանալ(4), անձրևոտ (3), արևաշող (4), Երևան (3), սևակնած (3): 

Բ. Տձև (2), մկրատաձև (4), թեև (2), վերև (2), անկեղև (3), ոսկեթև (3), արևկող (3), այնուհետև (4), երկարատև (4): 

  1. Համեմատի՛ր Ա ե Բ խմբերի ընդգծված վանկերը, ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն + յ (թյ, րյ, դյ և այլն) հնչյունակապակցությանը: 

Ա. Ա-ղյուս, ար-դյունք, ա-լյուր, աղ-բյուր, հա-րյուր, գը-րու-թյուն: 

Բ. Աղ-յուս, արդ-յունք, ալ-յուր, աղբ-յուր, հար-յուր, դը-րութ-յուն: 

  1. Տրված բառերը վանկատի՛ր երկու ձևով (ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն  հնչյունակապակցությանը): 

Անկյուն, բարդություն, մատյան, հոբելյար, գոչյուն, գիտություն, սենյակ, մանյակ,Հակոբյան, առյուծ: 

  1. Վանկատված բառերը վերականգնի՛ր և փորձի՛ր հասկանալ, թե գաղտնավանկի ը հնչյունը ո՛ր դեպքում է բառի սկզբում լինում: 

Ա. Սըր-բել, սըխ-տոր, սը-լա-նալ, զըր-կել, զը-մըռ-սել, շը-վա-րել, շը-նոր-հել: 

Բ. Ըu-կիզբ, ըսկ-յուռ, ըս-պսա-սել, ըս-սպի-տակ, ըս-տա-նալ, ըս- տու-գել, ըզ-բաղ-մունք, ըզ-բո-սանք, ըզ-գալ, ըզ-գույշ: 

  1. Տրված բառերը վանկատի՛ր: 

Զբաղմունք, զգացմունք, զզայական, սկսել, սպառնալ, ստուգողական, ստվեր, շտեմարան: 

Ուշադիր կարդա՛, սովորի՛ր։

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են: 

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչունները խուլ բաղաձայններ են: 

Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ: Բայց եթե երկրորղ բաղաձայնը յ-ն է, նրան նախորդողը կարող է յ-ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ՝ ար-յուն, բայց՝ ա-րյուն): 

Վանկատման ժամանակ և-ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները՝ ե-ն և վ-ն, տարբեր վանկերի կազմում են լինում: Եթե դրանք նույն վանկի կազմում են, և տառով են արտահայտվում: 

Поделиться ссылкой:

Թեմա ՝ Տոկոս

1.Որքա՞ն է 1000-ի 100 %-ը։

1000

2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

60

3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

1500 : 100 = 15

15 x 3 = 45

1500 – 450 = 1050

1500 + 1050 =2550

4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

500 : 100 = 5

5 x 10 =50

500 + 50 = 550 L

5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

900: 100×15=135

800 : 100 x 20 = 160
6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 1/4-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

1 x 25 /4×25= 25 / 100

պատ․ 25

7.Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

150:100×80=120

100 : 100 x 120 = 120
8. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։

400 ; 100 x 54 = 216
400 : 100 x 18 = 72
216 : 72 = 3

9․Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար արկղերում։ 

4 + 3 = 7

7 x 5 = 35

35 x 5 + 35 = 200

10.. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։
20 – 15 = 5

80 x 15 = 1200

1200 : 20 = 60

11.Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի 4/3 -ը։ Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար։

450 : 3 = 150

450 + 150 = 550

Թեմա ՝ Տոկոս

Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։

Հասկանալի է, որ մեծության 1 %-ը չափման հաստատուն միավոր չէ, այլ կախված է չափվող մեծությունից (ասում են նաև՝ չափման հարաբերական միավոր է)։

Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1000գ է, ապա այդ զանգվածի 1%-ը  հավասար կլինի 1000գ ։ 100 = 10գ, իսկ եթե հացի զանգվածը 500գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 500գ ։ 100 = 5գ։ Եթե քաղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է 

ճանապարհի 15%-ը, նշանակում է՝, այսինքն գտնումենք
1 %-ը, հետո բազմապատկում 15-ով։
Մեքենան անցել է 300:100×15 = 45 կմ։

Հարցեր և առաջադրանքներ։

 1.Ի՞նչ է տոկոսը։

տոկոս թվի 100 է տոկոս նշանակում են այս %

 2.  Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:

%

 3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։

հաստատու չե

4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։

900 ; 100 x 1 = 9


ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

900 ; 100 x 1 = 9

900 x 16 = 14400

14400 : 100 = 144

5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536

6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:

300; 100= 3

3 x 20 = 60

7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

Օրինակ

1/100 -1% 
2/100   – 2 %

4/100   – 4 %
15/100 – 15 %

60/100 – 60 %
25/100  – 25 %

       
45/100 – 45 %

օրինակ

15/50 = 15×2/50×2=30%(հուշում)    
25/50 = 50/100=50%     
45/50 =  90 / 100 = 90 %  
65/50 = 130 %

Օրինակ

6/10 = 6×10/10×10=60/100=60%  
2/10   = 2×10/10×10=20/100=20% 
35/10  = 35×10/10×10=350/100=350%    

Օրինակ

15/25 =15×4/25×4=60/100=60%  
12/25 = 12 x 4 / 25 x 4 =
21/25 =      
18/25 =

1/4   = 2 / 8 = 4 %      
2/5  =  4 / 10  = 4%
3/5   = 6 / 10   =6 %
4/20 = 8 / 40 = 8 %  
6/20 = 12 / 40 = 12 %

8.Տոկոսները գրել մասերով։

25%=25/100
35%=35/100
4%=4/100

 45%=45/100
18%=18/100 
120%=120/100

9.Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը 300:100×15=45/100=45

400-ի 25%-ը 400:100×25=100/100=100

600-ի 30%-ը 600:100×30=180/100=180

1200-ի 45%-ը 1200:100×45=540/100=540

2500-ի 50%-ը 2500:100×50=1250/100=1250

4500-ի 60%-ը 4500:100×60=2700/100=2700

10000-ի 20%-ը 10000:100×20=2000/100=2000


Oրվա խնդիրը
Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը: 6,2

Սեպտեմբերի 23

Հարցեր և առաջադրանքներ

  1. Մ. Գալշոյանի «Կռունկ» պատմվածքն սովորի՛ր կարդալ։
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
    • մյուռոնի – Անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների և օծումների ժամանակ:
    • տարաշխարհիկ  –  Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա
    •  նշխարի  – Պատառիկ քգրվածքիյ
    •  վեղարով – Հայ կրոնավորի գլխի ծածկույթ:
    •  արևմարք  –
    •  լավա – . Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված:
    •  Հարկավ,- անկասկած
    •  փերթ-փերթ – Պատառ-պատառ:
    • պանդուխտի – Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ:
  3. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
    • իրիկնապահ – Երեկո
    • արթնանալ – զարթնել
    • պանդուխտ – վտարանդի
    • տխուր – Տրտում
    • վեհ – բարձր
    • աղեկտուր  – , գութ շարժող,
  4. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:
    • առնական – Այրական
    • հզոր – ուժեղ
    • տրտմություն – Տխրություն
    • սևահեր – Սևամազ
    • ծիծաղկոտ  – ժպտերես
  5. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
  6. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
    • իռլանդուհին բարի հուզվող հասկացող և տղրությանը կարեքցող
  7. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
    • որովհետև կռունկ կհասկանար իր պատմություն քանի որ երբ կռունկ հետ էր ընկնում իր երամից նա մահանում էր ։ Նա կարոտում է իր եղյամին ինչպես իր պանդուխտը

Թեմա՝ Թվի բաժանումը տրված հարաբերությամբ։

Խնդրի օրինակ։

Ենթադրենք պահանջվում է 60 կոնֆետը 2 : 3 հարաբերությամբ բաժանել երկու ընկերների միջև: Եթե համարենք, որ 60 կոնֆետը 2 + 3 = 5 մաս է, ապա 1 մասին կհամապատասխանի 60 : 5 = 12 կոնֆետ։
2մասին՝ 2×12=24 կոնֆետ
3մասին՝ 3×12=36 կոնֆետ

Պատասխան՝ 24, 36:
Առաջադրանքներ։
1. 90 000 դրամը բաժանե՛ք
ա) 5: 4 հարաբերությամբ բ) 2:3  հարաբերությամբ

1 ․ 50․000 և 40․000

36000

54000

2. Նշված թիվը բաժանե՛ք տրված հարաբերությամբ.
ա) 12, 1։ 3 = 3 . 9

բ) 15, 2։3 = 10 . 15
գ) 48, 3։ 5 = 18 . 30
դ) 100, 1 2 ։ 1 3 = 48 . 52
ե) 96, 1 3 ։ 1 9 = 39 . 57
զ) 90, 1 4 ։ 16 = 42 . 48



3. Ինչպե՞ս 25 թիվը բաժանել 2:3 հարաբերությամբ։

10 . 15

4. Թեստից անբավարար գնահատական է ստացել 16 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

16 : 2 = 8

8 x 7 = 56

5. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25 լ է։

25 : 5 = 5

5 x 11 = 55

6. 100.000 դրամը բաժանե՛ք
ա) 3:7 հարաբերությամբ
բ) 2:3  հարաբերությամբ
գ) 1:2:7 հարաբերությամբ
դ) 1:2:3:4 հարաբերությամբ

ա) 30,000 և 70,000
բ) 40,000 և 60,000
գ) 10,000; 20,000 և 70,000
դ) 10,000; 20,000; 30,000 և 40,000


7․Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640մ^3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220մ^3 ։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

850 մ³

8.Որքան կլինի 1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածը հատակագծի վրա:

906

9.Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

10.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է:

70000000

Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

Մարմնի կշիռ: Երբ մարմինը դնում ենք հենարանի կամ կախոցի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում հենարանի կամ կախոցի վրա:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ և նշանակում P տառով: Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ :
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

դեպի երկրի կենտրոնը
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: