Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Շարունակել

Օրերս էքսկուրսիա գնացինք արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղ ։ Տեղ հասնելուն պես իջանք ավտոբուսից , վայելեցինք բնության գեղեցկությունը և շնչեցինք մաքուր օդը։Վազվզեցինք խոտերի մեջ , յոթ տեսակի ծաղիկ քաղեցինք , յոթ տեսակի քար հավաքեցինկք , աղբյուրից յոթ բուռ ջուր վերցրինք ։Շրջան կազմեցինք երգեցինք և վիճակ հանեցինք ։ Ծանոթացանք Կաթնաղբյուր գյուղի աշակերտների

շԱՐՈՒՆԱկել

Համբարձման տոնը Հայաստանում

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է,

Շարունակել

Մաթեմատիկա

  1. Մոնթեն գնեց 90 պաղպաղակ, իսկ Էլինան 80ով պակաս։

Որքան պաղպաղակ գնեցին Մոնթեն ու Էլինան միասին։

Պատ։

Լուծում՝

2. Էմիլին և Նանեն գնացին խանութ։ Գնեցին լոլիկ 5կգ, որը առժեր 75դրամ, և վարունգ, 4կգ, որը առժեր 110 դրամ։ ինչքան գումար ծախսեցին բանջարեղենի վրա։

3. Ուղանկյան պարագիծը 56սմ է։ Մի կողմը 18սմ է։ Որքան է մյուս կողմի չափը։

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի

ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ

անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի

տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի

պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝

պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ

եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ

տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն

անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ,

որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – Զարմանալի

Ճանապարհ – ճանփա

Իսկույն – անմիջապես

Ամուր – պինդ

Բուսնել – ծաղկել

Խոշոր – մեծ

2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

3. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

1.եղջերվազգիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, էգ եղջերու  Այնտեղ կար այծյամ ու վայրի ոչխար, Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար (Ղազարոս Աղայան) Թափառում էր անմխիթար անընկեր, ինչպես զրկված իր եղնիկից եղջեջերուն (Ավետիք Իսահակյան)

•ղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը:  •Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: 

Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: 

4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան բռնեցի, արձակեցի և եղջերուն անկենդան ընկավ գետնին:

5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ դա շատ վատ է։ Իրենք էլ են կենդանի էակ։

6. Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ

կանգնեցրել…Մտածեցի, որ երազ է, զարդնեցի։ Պարզվեց հայտնվել էի ծովի ափին և մի կետ ինձ ասաց, որ մեծ փոթորիկ էր բարձրացել, որ ինձ բերեց ծովի ափին։

Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ

ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով,

և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի

ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ

պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն

այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա

փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր

գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ

քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Շարունակել

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է

աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան

իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ.

արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած

դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու

թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի

անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

շարունակել