Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տարածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կապերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի, միջնորդված:Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին’ սովորաբար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:
Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:
Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմարված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփոխություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:
Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր եղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկների զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, որոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:
Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանիներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:
Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լողակներ և այլն:
Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունների արդյունք է:
Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հարմարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայրում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:
Հարցեր և առաջադրանքներ
Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգանիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ: Օրինակ՝ ուղտի փուշ ,որն ունի 20 մետրանոց արմատ, կամ ձուկ, որին պետք չեն ոտքերջրում ապրելու համար։
Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչպե՞ս հ ասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հարմարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայրում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:
Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայացնել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամկետները:օրինակ նապաստակ փոխում է իր մօրթի գույնը երբ գալիս է ձմեռը։
Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:
1․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։
· Ավտոմեքենայի արագությունը՝ 80 կմ/ժ
· Ավտոբուսի արագությունը՝ 60 կմ/ժ
2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։
200
3․ Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։
Զբոսաշրջիկը նախատեսել էր անցնել 267 կմ ճանապարհ։
4․ Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։
840 կմ
5․ A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։
20
Տնային առաջադրանքներ
1․ Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։ 72 կմ
2․ Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։
405
3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։
60 մ
4․ Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։
5-րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն, բանաստեղծություն։
Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին և Կորյունը։
Ագաթանգեղոս
Ագաթանգեղոսը մեզ հայտնի է որպես ոսկեդարի պատմիչ, նա է գրել «Հայոց պատմություն» երկը: Այդ երկը նաև կոչվել է «Գիրք սուրբ Գրիգորիսի» կամ «Պատմություն և վարք սուրբ Գրիգորի»:
Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:
Իր երկի առաջաբանում հեղինակը ներկայանում է լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր պատմությունը: «Պատմություն Հայոց» աշխատության հիմանակն նյութը ընդգրկում է չորրորդ դարի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ինչպես նաև Տրդատ Գ-ի կողմից քրիստոնեությունը 301թ. պետական կրոն հաստատելը: Գրքի մեջ զետեղված են նաև դիցաբանական պատմություններ, որոնք հիմնված են իրական պատմական փաստերի վրա: Այս աշխատության մասին առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին:
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431թ. ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ. փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։
Ղազար Փարպեցի
Ղազար Փարփեցի, ոսկեդարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։ Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ 5-րդ դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։
Եղիշե (400-480)
Հայ գրականության Ոսկեդարի գրող էր, պատմագիր։ Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ Սահակի և Մաշտոցի կրտսեր աշակերտներից։
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։
Փավստոս Բուզանդ
Փավստոս Բուզանդը V դարի պատմիչ ևմատենագիր է, նրա «Պատմություն Հայոց» երկը IV դարի պարսկական բռնատիրության դեմ հայ ժողովրդի պայքարի պատմության մասին է: Փավստոս Բուզանդի և նրա աշխատության մասին առաջին անգամ հիշատակել և դրվատանքով է խոսել V դարի պատմիչ Ղազար Փարպեցին իր «Պատմություն Հայոց»-ի մեջ, նրան համարել է երկրորդ հեղինակը՝ Ագաթանգեղոսից հետո: «Բուզանդը» պատմիչի կեղծանունն է և մեկնաբանվել է որպես Բյուզանդիայում կրթություն ստացած մարդ։ Երկը շարադրելիս Բուզանդն օգտվել է Աստվածաշնչից։ Նա քարոզել ու փառաբանել է քրիստոնեական կրոնն ու բարոյականությունը, պաշտպանել է հայոց տերերի միաբանության գաղափարը, և ասել, որ Հայաստանը կբարգավաճի միայն այն ժամանակ, երբ միասնական լինեն բոլորը։ Նա կողմ էր որ պետությունը լիներ կենտրոնացված։