ON 02.10.2022 BY MARIMIQAELYANIN 2022 – 2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ԸՆԹԵՐՑԱՐԱՆ
Մուկն ու ձուն
Ստեփան Զորյան
Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։ - Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
- Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:
- Իսկ մկներն ի՞նչ էին ասում:
- Ինչպե՞ս է կոչվում.
բառերի մառանը —
գրքերի մառանը —
նկարների մառանը — - Շարունակի՛ր.
Մկների երկիրը կոչվում է Մկստան:
Վախկոտների երկիրը կոչվում է ….
Կաղամբների երկիրը կոչվում է ….
Ծիծաղների երկիրը կոչվում է …. - Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
պատասխանող բառերը:
Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի:
Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց



