Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պահում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համախումբն անվանում են Արեգակնային համակարգ:
Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է: Դա, ինչպես մնացած աստղերը, շիկացած, հսկայական գազային գունդ է, որը հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ ընդերքում հասնում է մինչև 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնային էներգիայի կյանքը Երկրի վրա անհնար կլիներ:
Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, ըստ Արեգակից իրենց հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:
Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով:
Թվարկված 8 մոլորակներն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով համեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:
Реклама
Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Արեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արեգակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշանում:
Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկիրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կարելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:
Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտոմատ կայաններ ուղարկելով:
Առաջադրանք
Լրացնել բաց թողնված բառերը
Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է ։
Մոլորակներ գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով: Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են արևային համակարք : Արեգակին ամենամոտ մոլորակըՄերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ վիներան է :
Երկրորդ խմբի մոլորակներն են ՝Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:
Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:
40 :5=8
40×5=200
Մարդ Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:
4×20=80
80:4×3=60
Սպորտ Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:
60 x 70 = 4200
60 x 90 = 5400
Ֆուտբոլասերների համար Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:
12 x 3 = 36
12 x 1 = 12 իրական
12 x 2 = 24
Խոհանոցային Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կգ ալյուր է և ձու է հարկավոր Մանեին պատրաստելու իր գաթան:
45 : 5 = 9
2 x 9 = 18
9 x 1 = 9
Մեքենա Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խախտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խախտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:
30.000 : 1000 = 30
30 + 70 = 100
Համակարգչային խաղեր
Արմանին նվիրեցին նոր համակարգչային խաղ: Խաղում դու պետք է վազեիր 50 կմ, այնուհետև 100կմ ավտոմեքենա պետք է վարեր: Արմանը վազում էր 5կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմեքենայով նա գնաց 100կմ/ժ արագությամբ: Քանի րոպե հետո նա կավարտի խաղը:
50 : 5 = 10
100 : 100 = 1
10 + 1 = 11
11 x 60 = 660
Երեխաներ
Երեխան օրեկան պետք է ճաշեր միանգամից արթնանալուց հետո և 3 ժամը մեկ, իսկ քներ ժամը 9-ին: Այսօր նա արթնացավ ժամը 12:00-ին: Քանի անգամ նա ճաշեց այսօր:
1․ Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:
– Վերջը գայլ էր, թե՞ շուն։
-Տղաները, երբ գնացին գայլի հետևից կորան, թե՞ ոչ։
– Տղաները քանի՞ հոգով էին գնացել անտառ։
– Ի՞նչ էին վերցրել իրենց հետ տղաները։
– Ո՞վ էր ծիծաղում և լացում միաժամանակ։
2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:
Ամառվա ընթացքում ես գնացել եմ երեք ճամբար։ Երկուսը դպրոցի հետ, իսկ մեկը՝ տարբեր երեխաների հետ։ Դպրոցական ճամբարները ինձ շատ դուր եկան, քանի որ ես առաջին անգամ էի առանց ծնողների ճամփորդում։ Ինձ նաև շատ հետաքրքիր էր մեր Սևանի ճամբարում վրանի մեջ մնալը։ Երբեք այդպիսի փորձ չէի ունեցել։ Նաև շատ սիրեցի մարշմելո խորովելը։ Սևանում լողալը միշտ շատ հավես և զվարճալի է, հատկապես ընկերներիս հետ։ Սևանում մեզ համար կազմակերպիչը մի փոքրիկ նավակով շրջայց կազմակերպեց։ Ես վերադարձա տուն արևահարված և ինձ բոլորը հարցնում էին թե որտեղ եմ հանգստացել։
Հաջորդ ամիս ես գնացի Դիլիջանի ճամբարը։ Այտեղ տարբեր եերեխաներ էին հավաքվել և շատերի հետ ես ընկերացա։ Առանց մամայի և պապայի մնալը մի մեծ տնակում, անտառի մեջ շատ հավես էր։ Մենք միանգամից առաջին օրը գնացինք ճամփորդելու։ Տարբեր փոքրիկ վանքեր կային և քաղաքի մեջ շատ հետաքրքիր և գեղեցիկ վայրեր։ Նաև փորիկ գետակ էր հոսում, որտեղ մենք կարողացանք ոտքերը թրջել։ Բայց ամենքից շատ ինձ դուր եկավ Ֆիոլետովո գյուղ ճամփորդությունը։ Այնտեղ շատ գեղեցիկ է, մարդիկ բարի և ապրում էին գեղեցիկ տներում։ Ինձ դուր եկավ իրենց պատրաստած հյուրասիրությունը, քանի որ ամեն ինչ պատրաստել էին տեղում և մեզ ցուցադրում պատրաստելու ընթացքը։
Շատ ափսոս, որ ամառվա վերջը հիմնականում անցավ հիվադանոցներում, քանի որ լողավազանում ես կոտրեցի իմ ուսը։ Ափսոս, որ հիմա դեռ սպորտի չեմ կարող գնալ։
1․ Ի՞նչ է անկյունը։ Մեկ կետից դուրս եկող երկու ճառագայթներով կազմված պատկերը
կոչվում է անկյուն։
2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։
աստիճան
3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
90 աստիճան
4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
180 աստիճան
5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։
90 աստիճանի ավել փոքր
6․ Ինչպիսի՞ անկյուննէ կոչվում բութ անկյուն։
90 ավելի մեծ
7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։
90 աստիճան
8․ Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։
3
9․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։
Ուղիղ անկյուն
10․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։
Սուր անկյուններ կստանանք
11․ Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։ 90։3=30
30×2=60
12․ Կատարե՛ք գործողությունները
739 (296-18) – (644-600) 2
–
2
9
6
–
6
4
4
1
8
6
0
0
x
7
3
9
2
7
8
4
4
2
7
8
+
5
9
1
2
5
1
7
3
x
4
4
1
4
7
8
2
2
0
5
4
4
2
8
8
8
8
2
0
5
3
5
4
Սա Երկուշաբթի շարունակելու ենք
3680:20-(394-90):2
13. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։
14․ AB հատվածը C և D կետերով բաժանված են AC, CD և DB երեք մասերի։ AC հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ DB հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։ Որքա՞ն է AB հատվածի երկարությունը։
15․ Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։ Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։
Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։ Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։ Անվագոտուն նմանակվող պատկերն անվանում են շրջանագիծ։
2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։ Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:
3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։ Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։ Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։ Այո
6․ Ի՞նչ է շրջանը։ Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:
7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։ 2
8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։ Կենտրոնով
9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։ Շրջանագծի վրա
10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։
11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։
12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։ 8<
13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։
14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։
5
5
15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։ 60×4=240 240:5=48
16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։ 80-60=20 60:20=3
17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։ 20×2=40 55-40=15 20-15=5
Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայական գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում: Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկնքին նայելիս մենք տեսնում ենք բազմաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:
Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիեզերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կարելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:
Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արեգակը միջին մեծությամբ աստղ է:
Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք միավորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:
Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակտիկան, որում գտնվում են նաև Արեգակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակտիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:
Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորությունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստղերի միջև հեռավորությունից մոտավորապես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:
Հարցեր՝ 1. Ի՞նչ է Տիեզերքը: Ի՞նչ է աստղը: Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմAված են ջրածնից և հելիումից: 2. Ի՞նչ է համաստեղությունը: Թվարկե՛ք մի քանի համաստեղության անուններ: Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: 3. Ո՞րն է երկնքում երևացող ամենապայծառ աստղը: Արեգակը
2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։
3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։
4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։
5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։
6․ Ի՞նչ է շրջանը։
7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։
11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։
12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։
14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։
15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։ 60×4=240 240/5= 48 2 օր
16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։
17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։
2.Կարո՞ղ են արդյոք մի կետից սկիզբ առնել մի քանի ճառագայթներ։ Ցույց տուր geogebra ծրագրով։
3․ geogebra ծրագրի օգնությամբ նշեք որևէ երկու կետ։ Ապա գծեք այդ կետերից մեկում սկզբնավորվող և մյուսով անցնող ճառագայթ։
4․Որքա՞ն է AC հատվածի երկարությունը, եթե AB=4սմ, BC=8սմ:
8 + 4 = 12
5․Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=15մմ, BC=90մմ:
15 + 90 = 105
125 – 105 =20
6․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=40դմ, BC=60 դմ, CD =80դմ
40 + 60 = 100
100 + 80 = 180
7. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
13 + 2 = 15
8. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:1000
9․ 3. Կատարի՛ր բազմապատկում
324 x 467
x
+
324 x
467
2268
1944
1296
——–
151308
786 x 209
x
+
786 x
209
——–
7074
0000
1572
164274
Տնային առաջադրանքներ
1․ Քանի՞ հատված է պատկերված։ 4
2․Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված դեցիմետրով, եթե AD=190սմ, AB=25սմ, BC=85սմ:
8
3․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։ Եթե AB=5սմ, BC=7սմ, CD =9սմ։ 210
4․ Երկու մարդկանց հասակների գումարը 3մ50սմ է։ Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10սմ-ով։ Որքա՞ն է նրանցից յուրաքանչյուրի հասակը։ 350 – 10 = 340
340 : 2 = 170 + 10 = 180
5․ Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:
160×10+20=1620
6. Կատարի՛ր բաժանում
1518:22=
Սյունակաձև
–
1
5
1
8
2
2
1
3
2
6
0
9
–
1
9
8
1
9
8
0
Ստուգում՝
x
1
5
1
8
2
2
+
3
0
3
6
3
0
3
6
3
3
3
9
6
Լրացուցիչ առաջադրանք․
1. Կարենը թղթից երկու շրջան կտրեց և նրանց յուրաքանչյուր կողմին մի թիվ գրեց: Նկարում պատկերված դեպքում երևացող թվերի գումարը 20 է: Հայտնի է, որ Կարենը կարող է թղթերն այնպես շրջել, որ երևացող թվերի գումարը լինի 18, 19, 20 և 21: Պարզեք, թե ի՛նչ թվեր են գրված թղթերի հակառակ երեսներին: